Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այժմ մենք պատրաստում ենք երեք երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը, սակայն, իհարկե, պետք է մտածել ոչ միայն հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի մասին, որոնք կարելի է ձեռնարկել՝ արյունահեղությունը դադարեցնելու համար և իրավիճակը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով, Ռուսաստանը պահպանում է կապը Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ինչպես նաև քննարկում է Լեռնային Ղարաբաղի հարցը այլ պետությունների հետ, մասնավորապես Թուրքիայի և Իրանի հետ: