Սերգեյ Լավրով. ԵՄ-ն աստիճանաբար կցվում է ՆԱՏՕ-ին անվտանգության առումով՝ ավելի մոտենալով ՆԱՏՕ-ին, ինչն իր հերթին ավելի բարձր է խոսում նրա գլոբալ հավակնությունների մասին
Եվրամիությունը նույնպես անվտանգության առումով աստիճանաբար միանում է ՆԱՏՕ-ին, նա ավելի է հայտնվում ՆԱՏՕ-ի ներքո, իսկ դա իր հերթին ավելի ու ավելի բարձր է խոսում նրա գլոբալ հավակնությունների մասին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, Արեւմուտքում կարծիք կա, որ համաշխարհային տնտեսության կառավարումը պետք է փոխանցվի «մեծ յոթնյակին»։
ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ այսօր ԱՄՆ-ի հարձակման տակ են գտնվում բոլոր նրանք, ովքեր պատրաստ են անկախ քաղաքականություն վարել։
«Հավաքական Արևմուտքը տոտալ հիբրիդային պատերազմ է հայտարարել, և դժվար է կանխատեսել, թե որքան կտևի այն, բայց պարզ է, որ դրա հետևանքները կզգան բոլորն առանց բացառության։ Մենք ամեն ինչ արեցինք ուղիղ առճակատումից խուսափելու համար, բայց, իհարկե, ընդունում ենք մարտահրավերը։ Պատժամիջոցները գործնականում միշտ եղել են։ Արեւմտյան քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ մեր երկրի մեկուսացման ծրագրերը դատապարտված են։ Շատ փորձագետներ արդեն ընդունում են դա, բայց ոչ բացահայտ, քանի որ դա բացահայտ ասելը քաղաքականապես կոռեկտ չէ»,- ասել է Լավրովը։