Սենատորները նամակ են հղել Վրաստանի վարչապետին. Մտավախ ենք, որ Վրաստանում, բարեփոխումների հարցում առաջընթացի պակասը ճանապարհ կհարթի երկրում Ռուսաստանի միջամտության հզորացմանը
Սենատորները նամակ են հղել Վրաստանի վարչապետին. Մտավախ ենք, որ Վրաստանում, բարեփոխումների հարցում առաջընթացի պակասը ճանապարհ կհարթի երկրում Ռուսաստանի միջամտության հզորացմանը

Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջեյմս Ռիշը և կոմիտեի անդամ Ջին Շահինը նամակ են հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային:

Հունվարի 29-ով թվագրված նամակում սենատորները վրդովմունք են հայտնում Վրաստանում վերջին ժամանակներում զարգացած իրադարձությունների պատճառով, որը իրենց կարծիքով, խոսում է այն մասին, որ Վրաստանը հեռանում է ժողովրդավարական ինստիտուտների շինարարության պարտականությունից: Սենատորները վրդովմունք են հայտնում խորհրդարանի կողմից ընտրական բարեփոխման պարտականությունը չկատարելու և կառավարության կողմից խաղաղ ցույցը բռնի ուժով տապալելու առնչությամբ:

«Կառավարության կողմից այս հանրահավաքները բռնի ուժով ցրելը վրացիների ժողովրդավարական իրավունքների և քաղաքացիների պաշտպանության կառավարության պարտականությունների խախտումն է:

Մենք առանձնապես վրդովված ենք, որ Վրաստանի դատական համակարգի անկախությունը քայքայում է գերագույն դատարանի 14 նոր դատավորի անժամկետ նշանակումը՝ մինչև նրանց որակավորումը գնահատելը, ինչպես դա նշված է ԵԱՀԿ-ի 2020 թվականի հունվարի զեկույցում: Հուսով ենք, սա այն բանի մասին չէ վկայում, որ Վրաստանի կառավարությունը ցանկանում է չարաշահել դատարանները և ոստիկանությունը՝ քաղաքական նպատակների համար:

Մենք տարիներ շարունակ եղել ենք Վրաստանի հետ ԱՄՆ-ի գործընկերության հզոր աջակիցը և կրկին հավատում ենք, որ դուք ունեք ժողովրդավարական հզոր հիմք: Սակայն այս իրադարձությունները խորհելու տեղիք են տալիս և հարցեր առաջացնում ընդհանուր արժեքների նկատմամբ Վրաստանի հավարմության առնչությամբ: Բացի այդ, մենք մտավախ ենք, որ բարեփոխումներում առաջընթացի պակասը և Վրաստանում լարվածության ավելացումը ճանապարհ կհարթի երկրում և ողջ տարածաշրջանում Ռուսաստանի միջամտության հզորացմանը: Որքան երկար կշարունակվեն այս իրադարձությունները, այնքան ավելի մեծ վտանգի առջև կհայտնվի Վրաստանի անվտանգությունը և հնարավոր է, մենք ստիպված լինենք, վերաարժևորել մեր գործընկերությունը:

Անկախ, ժողովրդավար Վրաստանն ունի բազմաթիվ միջազգային կողմնակիցներ և մենք ձգտում ենք օգնել ձեր երկրին: Սակայն մենք մոտիվացված ենք, աջակցել Վրաստանի տնտեսական և քաղաքական զարգացմանը, մինչև հույս ունենք, որ Վրաստանը կլինի կայուն, վստահելի և ժողովրդավարական գործընկեր: Անկեղծորեն հույս ենք հայտնում, որ դուք կաշխատեք արագ, որպեսզի փոխեք այս հետընթացը և կատարեք վրաց ժողովրդին տված խոստումը»,- ասվում է երկու սենատորների նամակում, որը հրապարակվել է սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կայքէջում: