Սենատորները դիմում են ԱՄՆ-ի նախագահին, հրապարակավ պահանջել Ռուսաստանից դադարեցնել օկուպացիան և աջակցությունը Վրաստանի տարածքում գտնվող անջատողականներին
ԱՄՆ-ի Սենատը Ռուսաստանի դեմ նոր, մինչ այժմ գոյություն ունեցող պատժամիջոցներից առավել հզոր պատժամիջոցներ սահմանելու մասին ներկայացրել է օրինագիծ,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը, սենատորներ Լինդսի Գրեմը, Կորի Գարդները, Բեն Կարդինը, Ջին Շահինը ընթացիկ տարվա փետրվարի 13-ին ԱՄՆ-ի սենատ են մտցրել Կրեմլի ագրեսիայից Ամերիկայի անվտանգությունը պաշտպանող 2019 թվականի օրինագիծ: Օրինագծի նպատակն է, Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին պատասխան, ավելացնի տնտեսական, քաղաքական և դիվանագիտական ճնշումը:
Ինչպես մեկնաբանում է արտաքին գերատեսչությունը, ուշագրավ է, որ այս օրինագծում, ԱՄՆ-ի կոնգրեսի այլ նախորդ օրենսդրական փաստաթղթերի նման, կրկին պատկերված են Վրաստանին կայուն աջակցող դրույթները:
Օրինագծի համաձայն, «ԱՄՆ-ի նախագահը հրապարակավ պետք է պահանջի Ռուսաստանի Դաշնության իշխանությունից, որպեսզի Ղրիմը վերադարձվի Ուկրաինայի իշխանության հսկողության տակ, դադարեցնի աջակցությունը անջատողական ուժերի նկատմամբ Արևելյան Ուկրաինայում, դադարեցնի օկուպացիան և աջակցությունը Վրաստանի և Մոլդովային տարածքներում գտնվող անջատողականների նկատմամբ և դադարեցնի Սարիայի Բաշար Ալ Ասադի բռնի ռեժիմի հզորացումը, որը ռազմական հանցանք է»: