Սենատորներ Ջիմ Ռիշը և Ջին Շահինը Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո տարածել են հայտարարություն
Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ ունեցել ենք արդյունավետ հանդիպում,- այս մասին ասված է ամերիկացի սենատորներ՝ Ջիմ Ռիշի և Ջին Շահինի կողմից, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո հրապարակած նամակում:
ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը և Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության ենթակոմիտեի անդամ Ջին Շահինը հայտարարում են, որ հանդիպման ժամանակ զրուցել են իրենց կողմից Վրաստանի վարչապետին ուղարկած նամակի մասին, որում սենատորները մտահոգություն են հայտնել Վրաստանում ժողովրդավարության թուլացման վերաբերյալ:
«Վրաստանի Վարչապետ Գիորգի Գախարիային ուղղված մեր վերջին նամակից հետո մենք կրկին մեր մտահոգությունն ենք հայտնել Վրաստանում ժողովրդավարության և կառավարման թուլացման վերաբերյալ: Քննարկեցինք նաև իրավիճակը Աբխազիայում և այսպես կոչված Հարավային Օսիայի շրջաններում, որոնք Ռուսաստանը բռնազավթել է 2008 թվականից հետո: Ռուսաստանը շարունակում է ցանկապատերը տեղափոխել Վրաստանի տարածքով և ամեն օր իրականացնում է երկրի փոքր մասերի բռնազավթում: ԱՄՆ-ը հավատարիմ է Վրաստանի ժողովրդավարական վերափոխմանը, բայց մենք դեռ պետք է տեսնենք բարելավում: Մենք չենք պահանջում, որ Վրաստանը լինի կատարյալ, սակայն կառավարությունը պետք է ցույց տա, որ լուրջ մոտեցում ունի ժողովրդավարության նկատմամբ»,- ասել է սենատոր Ռիշը:
Իր հերթին սենատոր Ջին Շահինը նշել է, որ Վրաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, քննարկել են երկու երկրների միջև գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր:
«Ես ուրախ էի հանդիպել Վրաստանի արտգործնախարարի հետ և առիթ ունեցա քննարկելու մեր երկրների գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, Վրաստանի նվիրվածությանը ժողովրդավարության և լավ կառավարման հանդեպ: Ես և սենատոր Ռիշը երկար ժամանակ աջակցեցում ենք Վրաստանում ժողովրդավարության զարգացմանը և այդ աջակցությունը երկկուսակցական է: 2012 թվականին մենք մասնակցել ենք Վրաստանի պատմական ընտրություններին որպես միջազգային դիտորդներ և ողջունել ենք այդ առաջընթացը: Ինչպես ես նախկինում ասել եմ, ժողովրդավարությունը պահանջում է երկարատև ջանքեր, և Վրաստանը այդ գործընթացում բախվում է Ռուսաստանի կողմից մարտահրավերի: Ես կոչ եմ անում վարչապետ Գախարիային և Վրաստանի կառավարությանը կատարել ստանձնած պարտավորությունները և ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, նպաստել դատարանի անկախությանը, առաջ քաշել խոստացված ընտրական բարեփոխումները և հարգել քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը»,- ասել է սենատոր Շահինը: