Սելավի վտանգի պատճառով, Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհի որոշ հատվածում արգելվել է երթևեկությունը
Սելավի վտանգի պատճառով, Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհի որոշ հատվածում արգելվել է երթևեկությունը

Առատ տեղումների հետևանքով, ներքին պետական նշանակության Փշավելի-Աբանո-Օմալո ավտոճանապարհային հատվածի կմ10-կմ41 հատվածում վարարել են ձորերը և սպասվում է սելավ: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

Գերատեսչության փոխանցմամբ, այդ պատճառով նշված հատվածում արգելվել է ավտոտրասպորտի երթևեկությունը:

Ճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտի երթևեկությունն ազատ է: