Սաուդյան Արաբիան Պակիստանում իրականացնելու է 20 միլիարդ դոլլարի ներդրում: Երկու երկրների միջև համաձայնագիրն ստորագրվել է թագաժառանգ Մուհամեդ Բին Սալմանի Իսլամաբադ այցի ժամանակ:
Մուհամեդ Բին Սալմանի խոսքով, սա միայն սկիզբն է: Ներդրումը ներառում է էներգետիկ ոլորտը և գյուղատնտեսությունը:
Ինչպես նաև, հայտնի է դառնում, որ Սաուդյան Արաբիան Պակիստանին ապահովելու է նավթահումքով և այլ նավթամթերքով: