Սաուդյան Արաբիայի ազգային ավիաընկերությունը մայիսի 17-ից վերադառնում է Վրաստանի ավիաշուկա
Սաուդյան Արաբիայի ազգային ավիաընկերությունը մայիսի 17-ից վերադառնում է Վրաստանի ավիաշուկա

Սաուդյան Արաբիայի «Flynas» ազգային ավիաընկերությունը վերադառնում է Վրաստանի ավիաշուկա:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան:

Նրանց հաղորդմամբ, մայիսի 17-ից ավիաընկերությունը Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններ չվերթներ կիրականացնի երեք ուղղությամբ ՝ Ռիադ, Ջեդա և Դամամ ՝ շաբաթական 21 հաճախականությամբ: