Իրանի քաղաքականության դեմ անհրաժեշտ է միավորել մեր գործողությունները գործողությունները. Սաուդյան Արաբիայի թագավոր
Իրանի քաղաքականության դեմ անհրաժեշտ է միավորել մեր գործողությունները գործողությունները. Սաուդյան Արաբիայի թագավոր

Սաուդյան Արաբիայի թագավորը կոչ է արել Եվրամիությանը Իրանի քաղաքականության դեմ միավորել գործողությունները: Այս մասին Սաուդյան Արաբիայի թագավորը, հայտարարել է Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում, Եվրամիության և արաբական պետությունների լիգայի առաջին համատեղ գագաթնաժողովի ժամանակ:

Իրանի ռեժիմի քաղաքականությունը, զինված ուժերին աջակցությունը, ագրեսիան և այլ երկրների քաղաքականությանը միջամտելը պահանջում է համատեղ միջազգային դիրքորոշում, որ պաշտպանված լինեն բարի դրացիական սկզբունքները, միջազգային իրավունքը և վերջ դրվի միջուկային և հրթիռային ծրագրին»,-նշել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը:

Եգիպտոսյան գագաթնաժողովին քննարկում են ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, Աֆրիկայից և Ասիայից եվրոպական երկրներ անօրեն ներգաղթը, առանձին պետություններում գոյություն ունեցող ճգնաժամերը  և Պաղեստինի հիմնախնդիրը: Եվրամիության հետ գագաթնաժողովին մասնակցում է 21 արաբական երկիր: