Պակիստանում «Աստրազենեկայի» կովիդի դեմ պատվաստանյութը հաստատել են արտակարգ օգտագործման համար
Պակիստանում «Աստրազենեկայի» կովիդի դեմ պատվաստանյութը հաստատել են արտակարգ օգտագործման համար

Պակիստանում «Աստրազենեկայի» կովիդի դեմ պատվաստանյութը հաստատել են արտակարգ օգտագործման համար: Այս մասին հայտնում է »Ռոյտեր» գործակալությունը` հիմնվելով երկրի առողջապահության նախարարության վրա:

Պակիստանում, որտեղ նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, նախատեսվում է պատվաստանյութը ներմուծել տարբեր աղբյուրներից: Ըստ երկրի առողջապահության նախարարի, արդեն արձակվել է, Չինաստանից «Սինոփարմի» պատվաստանյութի ավելի քան մեկ միլիոն չափաբաժին ստանալու թույլտվությունը: Պակիստանում քննարկվում է նաև ռուսական արտադրության պատվաստանյութի ներկրումը:

Համավարակի սկզբից ի վեր, Պակիստանում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 516 հազար դեպք: Այստեղից համավարակը խլել է մինչև 11 հազար մարդու կյանք: