Պակիստանի կառավարությունը կտրականապես հերքում է Լեռնային Ղարաբաղում իրենց հատուկ նշանակության ջոկատների մասնակցությունը
Պակիստանի կառավարությունը կտրականապես հերքում է Լեռնային Ղարաբաղում իրենց հատուկ նշանակության ջոկատների մասնակցությունը

Պակիստանի կառավարությունը կտրականապես հերքում է Լեռնային Ղարաբաղում իրենց հատուկ նշանակության ջոկատների մասնակցությունը:

Պակիստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ, Զահիդ Հազեեֆ Չաուդհարի խոսքով, Հայաստանի կառավարության հայտարարություններն անհիմն են և ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի դեմ անօրինական գործողությունները փորձում են ծածկել անպատասխանատու քարոզչությամբ:

«Մեր կողմից ցանկանում ենք պարզաբանել, որ Պակիստանը շարունակում է Ադրբեջանի՝ դիվանագիտական, բարոյական և քաղաքական աջակցության ցուցաբերումը: Պակիստանը կշարունակի մնալ եղբայր Ադրբեջանի կողքին և կաջակցի ցանկացած ագրեսիայից պաշտպանվելու իր իրավունքին»,-ասել է:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական մամուլին տված հարցազրույցում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բանակի հետ միասին մարտնչում են նաև Պակիստանի հատուկ նշանակության ջոկատները: