Սարփի քաղաքում Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման պահանջով ընթանում է բողոքի ցույց
Սարփի քաղաքում Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման պահանջով ընթանում է բողոքի ցույց

Սարփի քաղաքում Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման պահանջով ընթանում է բողոքի ցույց:

Երկու երկրների միջև սահմանի բացում են պահանջում այն քաղաքացիները, ովքեր Թուրքիայում զբաղված էին ամենօրյա կամ սեզոնային աշխատանքով:

Վրաստանի կառավարության որոշմամբ, արտասահմանում  ամենօրյա կամ սեզոնային աշխատանքով զբաղված անձանց տրվում է 300 լարի քանակությամբ փոխհատուցում, սակայն ցույցի մասնակիցներն ասում են, որ այդ գումարը բավարար չէ:

Վրաստանի և Թուրքիայի միջև երթևեկությունը դադարեցվել էր համավարակի պատճառով, 2020 թվականի մարտի 15-ին: