Սալոմե Զուրաբիշվիլին հեռուստատեսային գովազդի վրա ծախսել է ավելի քան մեկ միլիոն լարի
Սալոմե Զուրաբիշվիլին հեռուստատեսային գովազդի վրա ծախսել է ավելի քան մեկ միլիոն լարի

Հոտեկմբերի 3-16-ն ընկած ժամանակահատվածում հեռուստատեսային գովազդի վրա գումար է ծախսել միայն նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Ընտրական ժամանակաշրջանի հայտարարագրերը հրապարակված են պետական աուդիտի ծառայության կայքէջում:

Զուրաբիշվիլու ընտրարշավի գովազդի ամբողջ գումարը կազմել է 1 929 613 լարի: Այստեղից հեռուստատեսային գովազդի վրա գալիս է 1 186 207 լարի:

Զուրաբիշվիլին ամենաշատ գումար (615 662 լարի) է ծախսել «Իմեդի» հեռուստաընկերության եթերում գովազդ հեռարձակելու համար: «Ռուսթավի 2»-ի եթերում քաղաքական գովազդի համար Զուրաբիշվիլին վճարել է 215 հազար լարի: «Պիրվելի» հեռուստաընկերության եթերով գովազդ հեռարձակելու համար գովազդի ծախսը կազմել է 191 հազար լարի: Մնացած գումարը գալիս է շրջանային հեռարձակողների վրա: