Սալոմե Զուրաբիշվիլին դիմում է վրաց էմիգրանտներին, օգտվեն օրենքից, որի միջոցով հնարավորություն ունեն երկրի քաղաքացիությունը պահպանել պարզ գործընթացով
Սալոմե Զուրաբիշվիլին դիմում է վրաց էմիգրանտներին, օգտվեն օրենքից, որի միջոցով հնարավորություն ունեն երկրի քաղաքացիությունը պահպանել պարզ գործընթացով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմում է վրաց էմիգրանտներին, օգտվեն օրենքից, որի միջոցով հնարավորություն ունեն երկրի քաղաքացիությունը պահպանել պարզ գործընթացով:

Այս մասին Վրաստանի նախագահը գրում է ֆեյսբուքյան էջում:

«Մինչև օգոստոսի 15-ը գործում է օրենք, որը վրաց էմիգրանտներին հնարավորություն է տալիս մեր երկրի քաղաքացիությունը պահպանել պարզ գործընթացով: Այս նախաձեռնությունն սկսել եմ մի քանի տարի առաջ, ինձ համար ռազմավարական նշանակություն ունի յուրաքանչյուր քաղաքացուն պահպանելը և ուրախ եմ, որ Վրաստանի հազարավոր քաղաքացիներ արդեն օգտվել են այս հնարավորությունից»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին: