Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանն Իտալիայի կողքին է, շնորհակալություն ենք հայտնում մեր քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքել է կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակին և հայտարարել, որ Վրաստանն Իտալիայի կողքին է:
Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլին Իտալիայի իշխանությանը շնորհակալություն է հայտնում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար:
«Իտալացի ժողովուրդը դժվար ժամանակաշրջան է ապրում: Ես բացարձակապես համոզված են, որ իշխանությունն անում է հնարավոր ամեն բան, ոպեսզի կասեցնի «COVID-19»-ը: Բարդ որոշումները կայացված են, Վրաստանն Իտալիայի կողքին է և շնորհակալություն ենք հայտնում մեր քաղաքացիների մասին հոգալու համար»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին: