Սալոմե Զուրաբիշվիլի. Մենք արդյունավետ զրույց ունեցանք Ռոբերտա Մեցոլայի հետ, թե ինչպես ուժեղացնել Վրաստանի հեռանկարը՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար
Սալոմե Զուրաբիշվիլի. Մենք արդյունավետ զրույց ունեցանք Ռոբերտա Մեցոլայի հետ, թե ինչպես ուժեղացնել Վրաստանի հեռանկարը՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ զրուցել է թեկնածուի կարգավիճակ ստանալու Վրաստանի հեռանկարի ամրապնդման մասին։ Այս մասին Զուրաբիշվիլին գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում։

Ինչպես նշում է Զուրաբիշվիլին, նա ընդգծել է Վրաստանի բնակչության աննկուն ցանկությունը եվրոպական ճանապարհին։

«Մենք շատ արդյունավետ զրույց ունեցանք Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ՝ ինչպես ուժեղացնել Վրաստանի հեռանկարները թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Ես ընդգծեցի վրաց բնակչության աննկուն ձգտումը եվրոպական այս ճանապարհին։ Մենք Եվրախորհրդարանի աջակցության հույսն ունենք»,- գրել է Զուրաբիշվիլին։