Սալոմե Զուրաբիշվիլի. Կարող եք ինձ սպանել, բայց համաներման մասին մեկնաբանություն չեմ անի

19:07, 05.10.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանություն չի անում կալանավորների համաներման առնչությամբ տարածված ևս մեկ տեղեկության առնչությամբ, որի համաձայն, նախագահի որոշմամբ, կալանավայրը լքել է նաև պեդոֆիլիայի պատճառով դատապարտյալ անձը:

«Համաներման շուրջ մեկնաբանություն կատարելու իրավունք չունեմ: Կարող եք ինձ սպանել, բայց մեկնաբանություն չեմ անի»,- լրագրողներին հայտնել է Սալոմե Զուրաբիշվիլին, ով Թբիլիսոբա տոնի կապակցությամբ եղել է մայրաքաղաքի կենտրոնում:

Վրաստանի նախագահը քաղաքացիներին շնորհավորել է Թբիլիսոբայի առթիվ:

Նմանատիպ