Սալոմե Զուրաբիշվիլի. Այսօր Բախմուտի մերձակայքում տեղի ունեցած ճակատամարտում հինգ վրացի է զոհվել, այս դժվար պահին ցավակցում եմ Ուկրաինայում զոհված բոլոր վրացի մարտիկների ընտանիքներին և ընկերներին

10:25, 04.12.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավ է հայտնել ուկրաինական Բախմուտի մերձակայքում հինգ վրացի մարտիկների մահվան կապակցությամբ։

«Այսօր Բախմուտի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հինգ վրացի է զոհվել։ Այս դժվարին պահին ցավակցում եմ Ուկրաինայում զոհված բոլոր վրացի մարտիկների ընտանիքներին, ընկերներին ու հարազատներին»,- ասված է Սալոմե Զուրաբիշվիլիի ցավակցական հեռագրում։

Նմանատիպ