Օդերևութաբանների տվյալներով՝ նոյեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 20-ի կեսգիշեր Արևմտյան Վրաստանում սպասվում են տեղումներ, ծովում հնարավոր է փոթորկալից ալեկոծություն
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է տարածում նոյեմբերի 19-20-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Օդերևութաբանների տվյալներով՝ նոյեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 20-ի կեսգիշեր Արևմտյան Վրաստանում սպասվում են տեղումներ, ժամանակ առ ժամանակ՝ ուժեղ ինտենսիվությամբ, ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորկալից ալեկոծություն։
Սպասվող ուժեղ տեղումները կարող են Արևմտյան Վրաստանի գետերում և դրանց վտակների ստորին հոսանքներում առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, բլրոտ և լեռնային գոտիներում՝ սողանքային և սելավային գործընթացների առաջացում-ակտիվացում, իսկ քաղաքային բնակավայրերում՝ առանձին տարածքների հեղեղում (վտանգի մակարդակը՝ միջին)։