Փոնիճալայում այս պահին փրկարարները որոնում են փլատակների տակ մնացած երկու մարդու
Փոնիճալայում այս պահին փրկարարները որոնում են փլատակների տակ մնացած երկու մարդու։
Փլատակներից փրկարարները դուրս են բերել չորս մարդու դի։
Տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Գործընթացում փրկարարների հետ մեկտեղ ներգրավված է նաև ծանր տեխնիկա։
Ավելի վաղ փրկարարները փլատակներից դուրս էին բերել մանկահասակ աղջկա։ Ինչպես հայտնել են Ինգորոկվայի կլինիկայում, աղջկա առողջական վիճակը բավարար է։
Փոնիճալայում գտնվող բնակելի շենքում այսօր տեղի ունեցած գազի պայթյունը փլուզման պատճառ է դարձել։ Դժբախտ պատահարի հետևանքով տուժած չորս մարդ տեղափոխվել է կլինիկաներ, իսկ երեքի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։