Քաղաքական շահարկումները վնասում են Վրաստանին և Ադրբեջանին, վնասում են խաղաղությանը Կովկասում, դա ոչ ոքին պետք չէ,- այսմասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշիլին՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա և Ադրբեջանի դիվանագիտության 100-ամյակի հետ կապված պաշտոնական ընդունելությանը խոսքով ելույթ ունենալիս:
Վրաստանի նախագահը ադրբեջանցի ժողովրդին շնորհավորել է Ադրբեջանի պետության Հանրապետության օրվա առնչությամմբ և զրուցել Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունների տարբեր ուղղություններով:
Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, 100 տարի առաջ, Կովկասի տարածաշրջանը կատարել է հզոր քայլեր դեպի անկախություն և ազատություն:
Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարությամբ, այն ժամանակ Կովկասի երկրները առավել պրոգրեսիվ էին, քան բազմաթիվ այլ երկրներ, քանի որ այս տարածաշրջանում կանանց շնորհված էին ընտրություններին քվեարկելու իրավունք:
Նախագահը խոսել է Վրաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման ընթացքի մասին և նշել, որ երկու բարեկամ երկրների միջև չի կարող գոյություն ունենա դեռևս չորոշված սահմանի հարցը: