Սալոմե Սամադաշվիլի. Իրակլի Կոբախիձեի նախագահության օրոք «Վրացական երազանքը» հասել է աջակցության պատմական նվազագույնին
Սալոմե Սամադաշվիլի. Իրակլի Կոբախիձեի նախագահության օրոք «Վրացական երազանքը» հասել է աջակցության պատմական նվազագույնին

Իրակլի Կոբախիձեի նախագահության օրոք «Վրացական երազանքը» հասել է պատմական նվազագույն աջակցությանը, – ասել է ընդդիմադիր պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին:

Ինչպես նշել է Սալոմե Սամադաշվիլին, այսօր ընտրողների մեծամասնությունը ցանկանում է փոխել իշխանությունը, ուստի «Վրացական երազանքի» համար մինչև 2024 թվականը իշխանությունը պահպանելու հնարավորություն չկա:

«Կոբախիձեն այս ամենը շատ լավ գիտի, և այդ հայտարարությունները ծառայում են մոբիլիզացնել իրենց կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների համար: Ես խոստանում եմ «Վրացական երազանքին», որ նրանք ամբողջ երկրի մասշտաբով պարտվելու են շատ համոզիչ կերպով», – ասել է Սալոմե Սամադաշվիլին:

Իրակլի Կոբախիձեն երեկ ասել էր, որ մինչև 2024 թվականը արտահերթ ընտրություններ չեն լինի: