Վրաստանի գերագույն դատարանում ավարտվել է սահմանադրական դատարանի անդամի ընտրության գործընթացը:
Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել Վասիլ Ռոինիշվիլին:
Մինչ ընտրվելը նա մամուլի համար արել է մեկնաբանություն և նշել, որ կփորձի իր ներդրումն ունենալ սահմանադրական դատարանի աշխատանքում:
«Կարծում եմ, իմ ներդրումը կունենամ սահմանադրական դատարանի գործունեությունում, համենայն դեպս, կփորձեմ դա անել»,- ասել է Վասիլ Ռոինիշվիլին: