Զուգդիդում, կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով ձերբակալված անձին սահմանվել է կալանք
Զուգդիդում, կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով ձերբակալված անձին սահմանվել է կալանք

Զուգդիդիի շրջանային դատարանը, Զուգդիդիում տեղի ունեցած սպանության փաստով, ծանրացուցիչ հանգամանքներում երկու մարդու կանխամտածված սպանության փորձի, զենք և զինամթերք ապօրինի գնելու, պահելու և կրելու հոդվածներով մեղադրյալին, որպես խափանման միջոց սահմանել է երկամսյա կալանք, որով բավարարել է դատախազության միջնորդությունը:

Մեղադրյալի իրավապաշտպանները դատարանին առաջարկել են 30 000 լարի գրավի դիմաց ազատ արձակում, բայց դատարանը չնախատեսեց նրանց միջնորդությունը: Փաստաբանները վաղը որոշումը կբողոքարկեն Քութայիսիի վերաքննիչ դատարանում:

Դատախազությունը Զ.Կ.-ին մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 19, 109-րդ հոդվածի 3-րդ մասի «Ա» ենթակետով (կանխամտածված սպանության փորձ, իրականացրած երկու անձի նկատմամբ) և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով (զենք-զինամթերքի ապօրինի գնում, պահում և կրում), ինչը պատժվում է ազատազրկմամբ ՝ 16-ից 20 տարի ժամկետով:

Ըստ պաշտոնական տեղեկատվության ՝ հուլիսի 23-ին, Զուգդիդիի բենզալցակայաններից մեկում, Զ.Կ-ն զենքով կրակել է հայր ու որդու վրա: Հայրը ՝ 65-ամյա տղամարդը, տեղում մահացել է, իսկ որդին դեռ շարունակում է մնալ Զուգդիդիի Ռեֆերալ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: