Վրաստանի ներքին գործերի նախարարության, Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, թեժ հետքի վրա իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են՝ 1997 թվականին ծնված քաղաքացի Դ.Ջ.-ին:
«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը, Ռուսթավի քաղաքում, կենցաղային հողի վրա սկսված վեճի ժամանակ, իր հարևանին, 1942 թվականին ծնված Ա.Պ.-ին, իր իսկ բնակարանում բութ առարկայով մահացու վնասվածքներ է հասցրել գլխի մասում: Ստացած վնասվածքների հետևանքով Ա.Պ.-ն մահացել է տեղում», – Նշված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ:
Նրանց հաղորդմամբ, իրավապահները մեղադրյալին ձերբակալել են Ռուսթավիում, հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց:
Կանխամտածված սպանության փաստի առնչությամբ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով: Հանցագործությունը նախատեսում է յոթից 15 տարով ազատազրկում:
Սպանությունը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, Ռուսթավիի բնակելի շենքերից մեկում: