Ռուսթավելու պողոտայում վիրավորում ստացած դեռահասը կրծքավանդակի բազմաթիվ վնասվածքներ ունի
Ռուսթավելու պողոտայում վիրավորում ստացած դեռահասը կրծքավանդակի բազմաթիվ վնասվածքներ ունի: Այս մասին Ինգորողվայի անվան կլինիկայի բժիշկ Կոնկստանտինե Մումլաձեն հայտնել է լրագրողներին:
«Տուժածին հիվանդանոց են տեղափոխել շտապ օգնության մեքենայով: Նա կրծքավանդակի բազմաթիվ վնասվածքներ է տսացել: Հիվանդը տեղափոխվել է վիրահատական բլոկ, ընթանում է նրա կենսական ֆունկցիաների արհեստական փոխարինում»,- մեկնաբանել է բժիշկը: