Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարները սեղան են բացում
Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարները սեղան են բացում

Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի մոտ, բողոքի ակցիա է ընթանում։

Հանրահավաքի մասնակիցներն այս պահին բացում են սեղանը։ Ինչպես ասում են, Ամանորը նախատեսում են հանդիպել Ռուսթավելիում։

Ռուսթավելի պողոտայում հավաքվածները պահանջում են Վրաստանում վերընտրություններ: Նրանք նաեւ պահանջում են ազատ արձակել ցույցերի ժամանակ ձերբակալված մարդկանց։