Ռուսթավելի պողոտայում հանրահավաքի մասնակիցներին է միացել Սալոմե Զուրաբիշվիլին
Ռուսթավելի պողոտայում հանրահավաքի մասնակիցներին է միացել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ինչպես ասել է Զուրաբիշվիլին, այսօր երեկոյան սադրանք չի լինի, և բոլորը պետք է հանգիստ լինեն։
«Լավ ու վատ օրերին մենք միասին ենք, եթե այստեղ ինչ-որ բան ենք նշում, եկեք տոնենք, ամեն ինչ միասին անենք։ Բոլորդ հանգստացեք, այս երեկո ոչինչ չի լինելու, բոլորս միասին ենք լինելու։ Ոչ մի սադրանք չի լինի»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Այսօր Ռուսթավելի պողոտայում տոնածառի լույսերի վառվելու միջոցառում պետք է տեղի ունենար, սակայն այն հետաձգվեց։ Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները հավաքված են Ռուսթավելի պողոտայում։
Այս թեմայով հայտարարությամբ է հանդես եկել քաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Տոնածառի լույսերի վառման միջոցառումը տեղի կունենա այն ժամանակ, երբ արմատական ընդդիմությունը չի արգելափակի երեխաներին, այս օրը եւս մեկ ապացույց է այն բանի, որ արմատական ֆաշիզմին պետք է անպայման վերջ տալ»,- ասել է Կախա Կալաձեն։