Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7600 դեպք, մահացել է 95 մարդ
Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7600 դեպք, մահացել է 95 մարդ: Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում:
Համաձայն Ռուսաստանի կառավարության պաշտոնական վիճակագրության, երկրում կորոնավիրուսից մահացել է 8206 մարդ: Գրանցվել է վարակման 592 280 դեպք: Այստեղից 344 416 մարդ ապաքինվել է:
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, Ռուսաստանը աշխարհում վարակման դեպքերով զբաղեցնում է երրորդ տեղը, ԱՄՆ-ից և Բրազիլայից հետո: