Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 18 140 նոր դեպք
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 18 140 նոր դեպք: Բացի այդ, երկրում վերջի մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 334 մարդ, ապաքինվել՝ 14 854-ը:
Ռուսաստանում համավարակի մեկնարկից մինչ օրս, կորոնավիրուս է ախտորոշվել 1 618 116 մարդու մոտ: Այդ թվում, ապաքինվել է 1 215 414 մարդ, մահացել՝ 27 990 վարակակիր: