Ռուսաստանում սկսվում են զորավարժություններ, որոնց կմասնակցեն տարբեր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Սիրիայի զինվորականները
Ռուսաստանի Հեռավոր Արևելքում մեկնարկում են զորավարժություններ, որոնց կմասնակցեն տարբեր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Սիրիայի զինվորականները։
Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, «Արևելք 2022» զորավարժությունները կմեկնարկեն վաղը և կտևեն մինչև սեպտեմբերի 7-ը։ Դրան կմասնակցեն 50 հազար զինվորականներ, 5 հազար միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ 140 ինքնաթիռ և 60 ռազմանավ և մատակարարման նավեր։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ զորավարժություններին ՌԴ ԶՈւ-ի հետ միասին կմասնակցեն Ադրբեջանի, Ալժիրի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Լաոսի, Մոնղոլիայի, Նիկարագուայի, Սիրիայի և Տաջիկստանի զինվորականները։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանում նախատեսված զորավարժություններին կմասնակցեն 2000 չինացի զինվորներ և 300 միավոր զինտեխնիկա։