Ռուսաստանում կովիդվարակակիրների թիվը ավելացել է 6537-ով և կազմել 733 699:
Ռուսական մամուլի տեղեկությամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում նոր կորոնավիրուսից մահացել է 104 մարդ: Ընդհանուր առմամբ զոհերի թիվը կազմում է 11 739:
Դրա հետ մեկտեղ երկրում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան կես միլիոն մարդ: