Ռուսաստանում «կովիդ 19»-ով վարակվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը
Ռուսաստանում «կովիդ 19»-ով վարակվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը

Ռուսաստանում «կովիդ 19»-ով վարակվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը: Այս մասին հաղորդում է ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 4 729 նոր դեպք, մահացել է 123 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, երկրում գրանցված է կորոնավիրուսով վարակման մեկ միլիոն 48 հազար դեպք: