Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդությունների թիվը գերազանցել է 400 հազարը
Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդությունների թիվը գերազանցել է 400 հազարը: Վերջին 24 ժամում երկրում հաստատվել է կորոնավիրուսի 9 268 դեպք և մահացել 138 անձ:
Տեղեկատվությունը տարածում է ռուսական մամուլը՝ հիմնվելով «Կովիդ 19»-ի դեմ պայքարի գործադիր շտաբի վրա:
Ռուսաստանի կառավարության տարածած տվյալների համաձայն, մինչ օրս երկրում գրանցվել է «Կովիդ 19»-ի 405 843 դեպք և մահացել 4 693 անձ:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան