Ռուսաստանում հաստավել է կորոնավիրուսով մահվան առաջին դեպքը: Ռուսական մամուլի հաղորդմամբ, Մոսկվայի հիվանդանոցում մահացել է 79-ամյա կին:
Ըստ Ռուսաստանի օպերատիվ շտաբի, հիվանդի մահվան պատճառը թոքաբորբն էր: Կինը ունեցել է մի քանի խրոնիկ հիվանդություններ, այդ թվում շաքարախտ, աթերոսկլերոզ և սրտի հիպերտոնիկ հիվանդություն:
Հիվանդին մարտի 13-ին ընդունել են մասնավոր կլինիկայում, որից հետո մարտի 16-ին տեղափոխել են Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանոց: Կնոջ շփման շրջանակը հայտնաբերված է, նրանք գտնվում են դիտարկման տակ: