Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8984 նոր դեպք
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8984 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 984 նոր դեպք: Մահացել է 134 մարդ: Այս մասին  տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները:

Նախորդ օրվա համեմատությամբ, մահացության ամենօրյա թիվը նվազել է 63-ով:

Համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում գրանցվել է «կովիդ 19»-ի 467 673 դեպք: Նրանցից ապաքինվել է 226 հազար մարդ, իսկ մահացել է 5 869 քաղաքացի: