Ռուսաստանում ձերբակալվել է Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցող բլոգերը, ով քննադատել է Պուտինին պատերազմում նրա ռազմավարության համար
Ռուսաստանում ձերբակալվել է Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցող բլոգերը, ով քննադատել է Պուտինին պատերազմում նրա ռազմավարության համար

Ռուսաստանում ձերբակալվել է Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցող ռազմական բլոգեր Իգոր Գիրկինը, ով նաև Պուտինի քննադատն է։ Իգոր Գիրկինին, նույն ինքը՝ Իգոր Ստրելկովին, սպառնում է հինգ տարվա ազատազրկում։

Ռազմական բլոգերը ակտիվորեն քննադատել է Ռուսաստանի կառավարությանը՝ Ուկրաինայի դեմ պատերազմում ռազմավարության համար։ Նրան մեղադրել են ծայրահեղականության մեջ։

Ինչպես նշում է «BBC»-ն, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին գնդապետ Ստրելկովը կարեւոր դեր է խաղացել 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավման գործում։ Նա նաև գլխավորել է Ռուսաստանի վստահված բանակը Ուկրաինայի արևելքում:

Իգոր Գիրկինը մեկն էր այն երեք անձանցից, ովքեր անցյալ նոյեմբերին Նիդեռլանդների դատարանի կողմից հեռակա դատապարտվեցին սպանության և 2014 թվականի հրթիռային հարձակման մեջ ներգրավվածության համար, որը խոցեց Malaysia Airlines-ի մարդատար ինքնաթիռը հակամարտության գոտում: Ավիավթարի հետևանքով զոհվել է 298 մարդ։ Մի քանի օր առաջ Իգոր Գիրկինը Վլադիմիր Պուտինին անվանել էր մի էություն, որը «արտույտի տեղն է զբաղեցնում»։