Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Գիորգոբա տոնը
Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Գիորգոբա տոնը

Վրաց Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Գիորգոբա տոնը։ Տոնի կապակցությամբ բոլոր գործող եկեղեցիներում ու վանքերում մատուցվում է հանդիսավոր ժամերգություն։

Մայիսի 6-ը Սուրբ Մեծ նահատակ Գիորգիի մահապատժի օրն է։ Սուրբ հրաշագործ ու հզոր Գիորգին համարվում է վրաց ազգի հովանավորը և հատկապես սիրված է Վրաստանում։

Ավանդույթի համաձայն՝ սուրբը ծնվել է երրորդ դարի երկրորդ կեսին Կապադովկիայում՝ հարուստ քրիստոնյա ընտանիքում։ Հետագայում Սուրբ Գիորգին զորավար է դառնում Հռոմի կայսր Դիոկղետիանոսի կառավարման տարիներին։ Քրիստոնյաների հալածանքների սկզբից հետո նա հանձնվեց կայսրին։ Հռոմեական կայսրը Սուրբ Գիորգիից պահանջեց ուրանալ Քրիստոսին։ Սուրբ Գիորգին նահատակվել է քրիստոնեության համար 30 տարեկանում։ Նա մտավ Եկեղեցու պատմության մեջ որպես հզոր և անպարտելի երկնային ձիավոր: 303 թվականին սուրբ Գիորգին գլխատվեց։

Գիորգոբան նշվում է տարին երկու անգամ՝ մայիսի 6-ին՝ սրբի մահապատժի օրը, իսկ նոյեմբերի 23-ին՝ անիվի վրա նրա խոշտանգումների օրը։ Նոյեմբերի 23-ի նշումը կոչվում է վրացական, քանի որ այն Վրաստանից տեղափոխվել է այլ եկեղեցիներ։