Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 18 257 նոր դեպք:
Վարակից վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 238 պացիենտ:
Նոյեմբերի 2-ի տվյալներով, երկրում «կովիդ 19» ընդհանուր առմամբ հաստատվել է 1 655 038 մարդու մոտ: Այստեղից ապաքինվել է ավելի քան 1,2 միլիոն մարդ, մահացել է 28 473 պացիենտ: