Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4969 նոր դեպք, մահացել է 68 մարդ
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4969 նոր դեպք, մահացել է 68 մարդ

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 68 մարդ: Համապատասխան տվյալները հրապարակվել է Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջում:

Նրանց փոխանցմամբ, վերջին մեկ օրում  արձանագրվել է կորոնավիրուսի 4969 նոր դեպք:

Պաշտոնական վիճակագրությամբ, օգոստոսի 16-ի դրությամբ, երկրում կորոնավիրուս է ախտորոշված 922 853 մարդու մոտ, այդ թվում, ապաքինվել է 732 968 մարդ: Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 15 685 մարդ: