Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4748 նոր դեպք, մահացել է 132 մարդ
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 132 մարդ: Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջում:
Նրանց փոխանցմամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 4748 նոր դեպք:
Պաշտոնական վիճակագրությամբ, օգոստոսի 18-ի դրությամբ, երկրում կորոնավիրուս է ախտորոշված 932 493 մարդու մոտ, այդ թվում ապաքինվել է 742 6289 պացիենտ:
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 15 872 մարդ: