Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 347 դեպք, մահացել է 219 պացիենտ
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ռեկորդային աճ: Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը, գրում են, որ անցած օրվա ընթացքում «կովիդ 19»-ը երկրում հաստատվել է 17 347 մարդու մոտ, ինչը համավարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում մինչ օրս «կովիդ 19»-ով վարակվել է 1 531 224 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակից Ռուսաստանում մահացել է 219 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 26 269-ի:
Ներկայումս Ռուսաստանում կոռոնավիրուսից բուժվում է 358 859 մարդ, ապաքինվել է 1 146 096 մարդ: