Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 971 նոր դեպք, մահացել է 290 մարդ
Ռուսաստանում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 15 971 նոր դեպք:
Ռուսական լրատվամիջոցներ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբին գրում են, որ համավարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում «կովիդ 19»-ը հաստատվել է 1 463 306 մարդու մոտ: Ներկայումս երկրում կա 330 076 ակտիվ դեպք:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 290 մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 25 242-ի:
Ռուսաստանում անցած օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 11 428 մարդ: Համավարակի սկզբից երկրում ապաքինվել է 1 107 988 մարդ: