Ռուսաստանում Անվտանգության խորհրդի նիստին քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը
Ռուսաստանում անցկացված Անվտանգության խորհրդի նիստին երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը և խորհրդի անդամները քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դիմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, խորհրդի անդամնները վրդովմունք են հայտնել իրավիճակի ապակայունացման պատճառով և նշել, որ անհրաժեշտ է կողմերը պահպանեն հրադադարի մասին պայմանագիրը: Բացի այդ, ինչպես նշել է Պեսկովը, Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել կողմերի միջև խաղալ միջնորդի դեր:
Վլադիմիր Պուտինը խորհրդի անդամների տեղեկություն է փոխանցել նաև վերջին ժամանակ իր կողմից անցկացված հեռախոսազրույցների մասին: