Ռուսաստանի պաշտպանության նախարարը ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԶՈՒ զորավարժության մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ադրբեջանցի գործընկերոջ, Սաքիր Հասանովի հետ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԶՈՒ զորավարժության մասին:

Ինչպես գրում է «Ռոյտեր» գործակալությունը, Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ զորավարժությունը ԶՈՒ հնարավորությունների ստուգումն է և կապված չէ Կովկասի տարածաշրջանում ընթացող մարտական գործողությունների հետ:

Ռուսաստանը հարավյան և արևմտյան նահանգներում զորավարժությունն անցկացնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի ապակայունացման ֆոնին: Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության փոխանցմամբ, զորավարժություններին ներգրավված է 150 հազար զինվոր և 400 միավոր ավիատեխնիկա: