Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների շարունակվող բորդերիզացիան, շարունակվող բռնազավթումը արժանի է միջազգային ավելի մեծ ուշադրության. Կուրտ Վոլքեր
Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների շարունակվող բորդերիզացիան, շարունակվող բռնազավթումը արժանի է միջազգային ավելի մեծ ուշադրության,- այս մասին Վիլնյուսում առաջին ալիքին ասել է, ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Կուրտ Վոլքերը:
Այս հարցը կուրտ Ուոլքերը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննարկել են Լիտվայում հանդիպման ժամանակ:
Ուոլքերի գնահատմամբ, Ռուսաստանի կողմից պատնեշների կառուցումը մարդկանց կտրել է սեփական տներից և ընտանեկան գերեզմանատներից:
«Առաջին հերթին, դա սարսափելի ողբերգություն է այն մարդկանց համար, ովքեր ապրում են այնտեղ: Դա այն է, ինչ գտնում եմ, բոլորը պետք է հիշեն, որ մարդիկ հնարավորություն չունեն վերադառնալ սեփական գյուղեր, իրենց տներ, որտեղ ունեն գերեզմաններ: Ռուսաստանի կողմից սահմանային հենակետերի և ցանկապատերի տեղադրումը նրանց հեռացրել է սեփական տներից: Մարդիկ պարզապես հոգ են տանում իրենց տնտեսությունների վրա, և դա սարսափելի է, չափազանց վատ: Սա ահավոր ողբերգություն է այդ մարդկանց համար », – ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպանը:
Բացի այդ, Քուրթ Ուոլքերը կարևորել է միջազգային հանրության ուշադրությունը այս հարցի վերաբերյալ: