Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Երկրի վարչապետ, Դիմիտրի Մեդվեդևը կառավարության հրաժարականի մասին հայտարարել է՝ Ռուսաստանի նախագահ, Վլադիմիր Պուտինի կողմից դաշնային ժողովին դիմելուց հետո:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարած սահմանադրական փոփոխությունների ֆոնին, Դիմիտրի Մեդվեդևը ճիշտ է համարել գործող կառավարության հրաժարականը: Այս մասին նա ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Նշված փոփոխությունները էապես կփոխեն ոչ միայն սահմանադրության հոդվածների ամբողջ շարքը, այլև գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների հավասարակշռությունը: Այս համատեքստում ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պետք է մեր երկրի նախագահին հնարավորություն տա, կայացնել անհրաժեշտ որոշումներ և այս պայմաններում, կարծում եմ, ճիշտ է, որ գործող կառավարությունը հրաժարական»,- հայտարարել է Մեդվեդևը: