Ռուսաստանի հիբրիդային պատերազմի պայմաններում, կարևոր է ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցել ԱՄՆ-ի հետ
Այսօր, երբ բազմաթիվ պետություններ և առանձնապես Ռուսաստանը, շատ ակտիվ կիրառում են հիբրիդային պատերազմ վարելու տարբեր միջոցներ և ռազմավարական հաղորդակցությունը ոչ միայն հանրային կարծիքի ձևավորում, այլ ուղղակի քաղաքականություն վարելու հզորագույն զենք է դարձել, կարծում եմ, մեր երկրի համար շատ կարևոր է այս ուղղությամբ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը, որպեսզի առավելագույնս հասցնենք մինչև մեր երկրի բնակչությանը այն բարիքը, որն ստեղծում է եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը՝ Վրաստանի հեռանկարի և արդիականության համար,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ ռազմավարական հաղորդակցությունների հարցերով թրեյնինգների ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Վարչապետն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլիին և դեսպանությանը, որի ֆինանսական աջակցությամբ իրականացվում է ծրագիրը:
Կառավարության ղեկավարը խոսել է նաև ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Ջեյմս Մետիսի հետ հանդիպման մասին, որը կայացել է Մյունխենի անվտանգության 54-րդ կոնֆերանսի շրջանակներում: