Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների յոթերորդ փաթեթին միացել է նաև Նորվեգիան

10:23, 27.08.2022

Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների յոթերորդ փաթեթին միացել է նաև Նորվեգիան։ Այս մասին հայտնում է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

Հուլիսի 21-ին ուժի մեջ է մտել պատժամիջոցների 7-րդ փաթեթը, որն արգելում է ռուսական ոսկու գնումը։

Քանի որ Նորվեգիան Եվրամիության անդամ չէ, պատժամիջոցների հարցը քննարկվել և հաստատել է երկրի խորհրդարանը ինքնուրույն։ Որոշումն ուժի մեջ է մտել այսօրվանից։

Նմանատիպ