Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տրանսպորտային միջոցները, որոնք զենք են մատակարարում Ուկրաինային, համարում է օրինական ռազմական թիրախ
Ռուսաստանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տրանսպորտային միջոցները, որոնք զենք են մատակարարում Ուկրաինային, համարում է օրինական ռազմական թիրախ,- Այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք զգուշացնում ենք, որ ԱՄՆ-ՆԱՏՕ-ի տրանսպորտային միջոցները, որոնցով Ուկրաինային զենք է մատակարարվում, մեր կողմից համարվում է օրինական ռազմական թիրախ»։
Դիվանագետի խոսքով, Արևմուտքի ցանկացած փորձ՝ դանդաղեցնելու և զգալի վնաս հասցնելու ռուսական զինված ուժերին կամ նրա դաշնակիցներին անջատողական տարածաշրջանում, խստորեն կկանխվի: